Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Ձեր տան ամենակեղտոտ հատվածները

Ձեր տան ամենակեղտոտ  հատվածները

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մանրէներ կան հատակին, աղբամանի մեջ կամ զուգարանակոնքի վրա: Սակայն դրանով գործը չի սահմանափակվում. շատերը կզարմանան՝ իմանալով, որ հիվանդածին միկրոօրգանիզմները կարող են գտնվել չափազանց անսպասելի վայրերում…


1.    Փոշեկուլ: Փորձագետները հաստատում են, որ փոշեկուլների խոզանակների մեծ մասը վարակված է բորբոսասնկերով, աղիքային ցուպիկներով, ինչպես նաև իրենց վրա կրում են կղանքի հետքեր:


2.    Լվացքի մեքենա:  Եթե դուք լվանում եք անկողնային սպիտակեղենը ցածր ջերմաստիճանային պայմաններում, այն կարող է միլիոնավոր աղիքային ցուպիկների ապաստան դառնալ: Այդ ամենից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս սպիտակեղենը լվանալու ժամանակ օգտագործել առանց քլորի  սպիտակեցուցիչ: Խորհուրդ է տրվում ամսվա մեջ մեկ անգամ ուղղակիորեն սպիտակեցուցիչով լվացք անել, որը կօգնի ախտահանել մեքենան:


3.    Խոհանոցային սպունգ: Հաճախ սրանց վրա կան շատ ավելի մանրէներ, քան զուգարանակոնքի վրա, այդ պատճառով  խորհուրդ է տրվում, որպես կանոն, հաճախակի փոխել ու նորն օգտագործել: Փորձագետները նաև խորհուրդ են տալիս պարբերաբար ախտահանել դրանք միկրոալիքային վառարանում` մաքսիմալ ռեժիմի պայմաններում:


4.    Անկողնային սպիտակեղեն:
Սա հիանալի ապաստան է փոշու տիզերի համար: Այն անհրաժեշտ  է փոխել յուրաքանչյուր շաբաթ և լվանալ բարձր ջերմաստիաճանային ռեժիմով՝ օգտագործելով սպիտակեցուցիչ:


5.    Սրբիչ: Փորձեք փոխել յուրաքանչյուր երեք օրը մեկ և հանգամանորեն չորացրեք յուրաքանրյուր օգտագործումից հետո. դա թույլ կտա ազատվել շատ մանրէներից:

Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. top4man.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ